![Շղթայական վթար՝ Տանձավեր գյուղում. 150 ավտոմե...](/imgs/posts/medium/2025/02/a80ce02.jpeg)
Փետրվարի 6-ին, ժամը 20:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տանձավեր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել շղթայական ավտովթար՝ 6 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ, ևս 9 տրանսպորտային միջոց հայտնվել է ճանապարհամերձ հատվածում․ 150 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:
Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են բերվել խցանումից։