Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նո...

Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն, որն արդեն իսկ գրանցվելու հայտ է ներկայացրել, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ամառային սեզոնից պատրաստվում են իրականացնել 13 ուղղությունով չվերթներ։ Շաբաթական իրականացվելու է 41 չվերթ, այսինքն՝ ավիաընկերությունը տարվա ընթացքում ունենալու է 388 հազար նստատեղ։ Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում կբացի ավելի քան 200 աշխատատեղ», - ասաց քաղավիացիայի կոմիտեի նախագահը։

Տաթևիկ Ռևազյանը միաժամանակ շեշտեց՝ իրենք անելու են ամեն բան, որպեսզի բոլոր՝ տեղական և ոչ տեղական ավիաընկերություններն աշխատեն հավասար պայմաններում։