Քիչ առաջ Շուշիումում մեկնարկել է «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը։
Համագումարի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր կուսակցության նոր նախագահի ընտրության հարցը և 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին կուսակցության թեկնածուի ընտրության հարցը։
Մեր թղթակիցը փոխանցում է, որ այս պահի դրությամբ արդեն հայտնի է՝ կուսակցության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ Արցախի ապագան անհնար է պատկերացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից դուրս։
«Արցախը նախանձախնդիր է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք չէինք կարող չհարգել ՀՀ քաղաքացու կամքով տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Կուսակցության համագումարի օրակարգում է նաև Արցախի Հանրապետությունում 2020 թվականին կայանալիք նախագահի թեկնածուի առաջադրման հարցը:



