Հակամարտության մեկնարկից ի վեր շուրջ 200 հազար իսրայելցի լքել է իր տունը և տեղափոխվել երկրի ներսում․գրում Է Times of Israel-ը ՝ հղում անելով իշխանություններին
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն էլ Sky News-ին տված հարցազրույցում պատմել է, որ սպանված ահաբեկիչներից մեկի մոտ հայտնաբերվել են հրահանգներ, որոնք նկարագրում են քիմիական զենքի արտադրության գործընթացը։ Նրա խոսքով, այդ հրահանգները կազմվել են Ալ-Քաիդայի կողմից և մտնում են ահաբեկչական կազմակերպության «հրահանգների պաշտոնական փաթեթի» մեջ: