Առնվազն 101 մարդ անհետ կորել է, ևս 78-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակում է գործել իրանական նավի վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերում և պաշտպանության նախարարությունում աղբյուրների։
Գործակալությունն այլ տեղեկություններ չի հաղորդում։
Ըստ The Times of Israel պարբերականի՝ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի զինված ուժերը իրանական խորտակվող նավից փրկել են 30 մարդու։



