Շների կռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել...

Լոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝ պարզել են, որ շներ են կռվեցնում: Պարեկները երկու քաղաքացու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Պարզվել է, որ շների տերերը Վանաձոր քաղաքի՝ 30-ամյա և Ստեփանավան քաղաքի՝ 37-ամյա բնակիչներ են: Նրանք հայտնել են, որ նշված վայրում շների կռիվը կազմակերպել են իրենք:

Շների վրա արնանման հետքեր կային:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին: