Շիրակի մարզում ГАЗ 3110-ը կողաշրջված հայտնվել...

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Արմեն Շահբազյանը իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Կապս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Շահբազյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով  տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։