Շինոլորտն ունի մուլտիպլիկացիոն ամենաբարձր էֆե...

«Բնակարանաշինության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է բանկերի հետ համագործակցություն՝ հիփոթեք, վարկի տոկոսադրույքի ողջամիտ չափ, և եթե հնարավոր է՝ խրախուսման ծրագրեր։ Վարկի պարագայում միայն տոկոսադրույքի չափը չէ, կարևոր է նաև մարման երկար ժամկետը՝ 5, 10, թե 15-20 տաևով են տրամադրում։ Իմ նախագահության տարիներին այս ոլորտի զարգացման տեմպերը շատ արագ էին։ Երկիր շատ մեծ գումարներ էին գալիս։ Շինարարության ծավալների 60 տոկոսը ֆինանսավորվում էր մեր մասնավոր սեկտորի կողմից»։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«2005-2007 թվականներին շինարարության ոլորտում մենք ունենում էինք 22-29 տոկոս աճ։ Երկրի ՀՆԱ-ն այն ժամանակ աճում էր 13-14 տոկոսով։ Սա նշանակում էր, որ երկիր այնպիսի գումարներ էին գալիս, որ բանկային ֆինանսավորմամբ շինաշխատանքների ընդամենը 12-14 տոկոսն էր իրականացվում։ Սա շատ փոքր տոկոս էր։ Սրանից հետո հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները սկսեցին իջնել, իսկ մարման ժամկետները՝ երկարել։ Ոլորտի բարելավման համար սպասելու եմ ձեր առաջարկներին։ Ես շահագրգռված եմ լինելու, քանի որ շինոլորտն ունի մուլտիպլիկացիոն ամենաբարձր էֆեկտը երկրի տնտեսության զարգացման համար։ Ներդրումներ ներգրավելու համար նաև կլաստերային մոտեցումներ կարելի է կիրառել։ Տարեկան 10-12 տոկոսի աճ ոլորտում հիմա միանգամայն իրատեսական թիվ է։ Անելու ենք։ Սպասելու եմ ձեր մասնագիտական առաջարկներին։ Հունիսի 20-ից հետո գերնպատակ է դառնալու շինարարությունը տեղից շարժելը» ասաց ՀՀ երկրորդ նախագահը։