ՇՀԿ-ն քննարկում է 19 երկրի անդամակցության կամ...

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) քննարկում է 19 երկրներից անդամակցության կամ կարգավիճակի փոխման հայտերը։ 

Այդ մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուռլան Երմեկբաևը։

«Ներկայում կան կարգավիճակը փոխելու կամ այս կամ  այն ​​կերպ կազմակերպությանն անդամակցելու հայտեր 19 երկրներից, լինի դա անդամ պետություն, գործընկեր, թե դիտորդ։ Սա վկայում է կազմակերպության բարձր գրավչության, աշխարհում շատերի համար դրա նպատակների ու խնդիրների ներդաշնակության մասին», - ասել է գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ ՇՀԿ-ին անդամակցելու հայտեր վերջերս ներկայացրել էին նաև Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն կառույցի վերջին գագաթնաժողովի ժամանակ, շրջանառվող լուրերի համաձայն, Ադրբեջանի անդամակցության վրա վետո էր կիրառել Հնդկաստանը, իսկ Հայաստանի անդամակցության վրա՝ Պակիստանը։