ՇՀԿ երկրների արտահանումը 2024 թվականին կազմել...

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների միագումար արտահանումը 2024 թվականին կազմել է համաշխարհային ցուցանիշի մոտ մեկ հինգերորդ մասը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՇՀԿ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Անցյալ տարի մեր պետությունների միագումար արտահանումը կազմել է համաշխարհային ցուցանիշի մոտ մեկ հինգերորդ մասը։ ՇՀԿ մասնակիցների բաժինը համաշխարհային համախառն ներքին արդյունքում հասել է մեկ երրորդի», - Միշուստինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

ՇՀԿ-ն ներառում է տասը անդամ պետություն՝ Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Մոսկվայում նոյեմբերի 17-18-ին ՇՀԿ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը հրավիրվել են նաև գործընկեր և դիտորդ պետությունների, շահագրգիռ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միավորումների գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ: