Շարունակվում է Գ.Ծառուկյանի խոշորամասշտաբ սոց...

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզում հերթական անգամ խոշորամասշտաբ սոցիալական նախաձեռնությամբ է հանդես եկել: Սպորտ, մշակույթ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին ուղղված աջակցություն և ոչ միայն: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են Գավառ քաղաք ու հարակից գյուղեր և բնակիչներին հանձնել հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունը, լսել ու գույքարել են մարզի բնակիչներին մտահոգող առաջնային խնդիրները: