Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանությ...

Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն և բացատրություն է տալիս Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքի վերաբերյալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաել են ոստիկանության լրատվական բաժնից։

«Նյութեր են նախապատրաստում ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Շահեն Հարությունյանը ներկայացել է և բացատրություն է տալիս», - ասացին ոստիկանությունից։