Շահեն Հարությունյանին հեռացրել են աշխատանքից

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որում, մասնավորապես, նշում է , որ նոյեմբերի 1-ից ալևս չի աշխատում ԱԺ-ում, հեռացվել է:

«Հարգելի հայրենակիցներ,

տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։

Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։

Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»։