Սեյրան Օհանյանի փաստաբանը եւս ինքնաբացարկի մի...

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։  Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին:

Պաշտպանի խոսքով՝ նախաքննության ընթացքում նյութեր են թաքցվել, և քննիչը վկանների ցուցմունքները չի կցել գործին: Դրանից հետո, ըստ նրա, որոշումը բողոքարկվել է դատախազին, որը վերահսկել է Պետրոս Պետրոսյանը: Ապացույցները թաքցնելով՝ դատախազը խախտումների վերաբերյալ բողոքը մերժելով՝ թույլ է տվել խախտումներ:

Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը, միանալով Կարեն Մեջլումյանի ներկայացրած ինքնաբացարկի հիմքերին, նշեց.«Դատախազները պաշտպանում են մեղադրանքը ոչ պատշաճ՝ օրենքներով իրականությունը խեղաթյուրելով: Այդպիսի դատախազը վտանգավոր է դատավարության համար: Երկրորդ փաստարկը այն է, որ մեղադրանքը ներկայացված է այնպես, որ մեղադրող կողմը չհասկանա, թե որտեղից են ծագել»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը երկու ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ դատավոր Աննա Դանիբեկյանին և գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։