Սևան-Երևան ճանապարհին բախվել են «Mercedes ML3...

Հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ուենցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 49-ամյա Արման Մնացականյանի վարած «Mercedes ML 350» մակնիշի և 30-ամյա Գոռ Դավթյանի վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «ՎԱԶ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։