«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում, ոչ պատշաճ հսկողության արդյունքում, կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ։

Ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81հա հողի աղբոտման։

Կատարվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ, որը կազմել է 33.484.320 ՀՀ դրամ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։