
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի տեսաուղերձը՝ կից նշելով.
«Սերժ Թանկյանն ընդունեց մարտահրավերը: Դու նույնպես կարող ես ընդունել այն՝ ամսական 23 դոլար նվիրատվություն բաժանորդագրվելով հետևյալ հղման միջոցով՝ Himnadram.org:
Բաժանորդագրվելուց հետո անպայման մարտահրավիրեք երեք ուրիշ հայի»: