
Իշխանության յուրացման նախապատրաստության գործով «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Պաշտպան Կոչուբաևի միջնորդությունը վերջապես բավարարվեց։
Դատավոր Գագիկ Հարությունյանի կայացրած որոշումը կարելի է համարել արդարադատության օրինակելի դրսևորում»,-գրել է Երիցյանը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կալանավորվել էր։