ՍԴ-ն մերժեց նախագահին որպես վկա դատարան հրավի...

Սահմանդրական դատարանը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի երեկվա միջնորդությունը:

Միջնորդությունը մերժվեց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 52 հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը,  մինչդեռ ՀՀ նախագահը սույն գործով դատավարական կարգավիճակ չունի:

«Միջնորդությունս մերժվեց, որովհետև պարզապես վրիպակ էր եղել, ուստի ես շտկում եմ վրիպակը և առաջարկում եմ, որ ՀՀ նախագահին սույն գործով պարզման ենթակա հանգամանքները պարզելու համար ներգրավել որպես վկա»,- միջնորդության մերժումից հետո ասաց Թովմասյանը։