ՍԴ-ն հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ ընտ...

Սահմանադրական դատարանը ավարտեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով գործի քննությունը, հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու:

Կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Ես այս պահին հայտարարում եմ գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝  գործով որոշում կայացնելու համար»:

Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին կողմերը նախօրոք կտեղեկացվեն: