Մենք տեղեկացրել էինք, որ ընդդիմությունը իր ապրիլի 5-ի հանրահավաքի ավարտին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրեց Արցախի Հանրապետության դրոշը։ Ընդդիմադիրները սակայն կասկածում էին, որ Ադրբեջանի ճնշումների տակ գուցե գործող իշխանությունները հանեն Արցախի դրոշը, քանի որ Ալիևի համար ծայրահեղ անընդունելի է Արցախի, որպես անկախ պետության գոյությունը։
Հանրահավաքից օրեր անց էլ դրոշը շարունակում է իր տեղում մնալ, սակայն այսօր պարզվեց, որ իշխանությունների մոտ կանգնած, նախկինում Երևանում ահաբեկչական գործողություն կատարած «Սասնա Ծռեր» խմբավորման աջակիցները ներկել են այդ դրոշը։