Արդեն յոթուկես տարի կա այս իշխանությունը, եթե չոր հաշվարկով փորձում ենք նայել ի՞նչ ունենք, ինչպե՞ս է ինքը երկիրը վերցրել, ինչպե՞ս է հանձնել, փորձենք այսպես հասկանանք այս ժամանակի ընթացքը: Այս մասին Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«18 թվականին գալով իշխանության՝ արդյունքը եղավ 20 թվի 44 օրյա պատերազմը, հազարավոր զոհերը, այս նվաստացումը։ 21 թվականին վերընտրվեց, ցավոք։ Շատ լավ հիշում ենք ինչ խոստումներ էր թե՛ Արցախի հետ կապված, թե՛ տնտեսության ու շատ ու շատ այլ հարցերի շուրջ: Արդյունքում ունեցանք Արցախի էթնիկ զտումը, վերջնական կորուստը ու մնացած հարցերին չեմ ուզում անդրադառնալ ու կրկին շատ զոհեր ու նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից կորուստներ, մինչև հիմա օկուպացված են: Հիմա ես սարսափում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այս տարի իրեն հաջողվի վերընտրվել: Հասկանո՞ւմ եք: Իսկապես շատ կարևոր է, որ այս գիտակցումը մենք կարողանանք տեղ հասցնել նաև մեր ժողովրդին ամեն մեկս մեր ձևով, մեր շրջապատով»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



