
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը:
Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը:
Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:
Կողմերը քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: