Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի հետ:
Տեղի ունեցած հանդիպման մասին Խանդանյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Անջեյս Վիլումսոնսի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Հայտնել եմ իմ պատրաստակամությունն՝ ընդլայնելու Հայաստանի և Լատվիայի միջև միջխորհրդարանական գործընկերությունը»,- գրել է Սարգիս Խանդանյանը։