Սարատովում առյուծը քաղաքային ձեռնարկություններից մեկի տարածքում հարձակվել է 14-ամյա աշակերտուհու վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ գիշատիչը պահվել է Սարատովի ձեռնարկությունում գտնվող խցում: Անչափահասը ձեռքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն։
Դեպքից հետո քննիչները ստուգում են կազմակերպել։ Սարատովի քննչական վարչությունից ընդգծել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։