Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ գտնվելի...

Արդեն 10 ամսից ավել է, ինչ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է, իրավական որևէ հիմք չկա, բայց կա քաղաքական հետապնդում և վախ, որ մինչ օրս շարունակվում է։ Այս մասին Գորիսում քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը։

«Իբրև Հայաստանը 8 տարի է՝ ժողովրդավարության բաստիոն է։

Մի օրինակ բերեմ․ 2024 թ․, երբ արդեն ԱՄՆ-ում սկսել էր նախագահական ընտրությունները, Թրամփի նկատմամբ ԱՄՆ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել, բայց ասում է՝ նախընտրական շրջան է, քաղաքական հակառակորդ ուժերը պետք է հավասար պայմաններ ունենան, իսկ ինչ է կատարավում Հայաստանում՝ մինչ օրս Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում է, բայց տնային կալանքի պայմաններում էլ է հաղթելու Փաշինյանին»,- նշել է Վարդևանյանը։