Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր իր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ քաղաքապետարանի կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքներին․«Եվ եթե դուք մտաբերեք այս անուն-ազգանունը, այն համապատասխանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ անվան հետ, իսկ Օհանով 15/1 հասցեն այն հասցեն է, որտեղ գրանցված են «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը։ 5842 քմ ինքնակամ շինություն օրինականացվել է այն երեք աղբատար «Կամազների» դիմաց, որը տվել է «Ալեքս և հոլդինգ» ՍՊԸ-ն քաղաքապետարանին։ Եվ եթե մենք նայենք ժամանակահատվածները, կտեսնենք, որ քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23-ին, և դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ քաղաքապետարանն ստացել է նաև աղբատար մեքենաները, որի արդյունքում իրականացվել է այս ինքնակամ կառույցի սեփականշնորհումը»,-ասաց Դավիթ Խաժակյանը։



