Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով
պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի
համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի
առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և
հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել
սոցիալական հեռավորություն:



