
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում 989 մլն դրամ հատկացրեց սահմանամերձ 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:
Նշենք, որ այս գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին: