«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը սոցիալական ցանցերի իր էջում գրել է․
«Ինչու՞ ընտրել «Հայաստան» դաշինք 5
Այսօր ընտրությունը պարզապես քաղաքական չէ։ Սա ընտրություն է՝ արժանապատիվ ապագայի և շարունակվող անկայունության միջև։ Մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ պետությունը կորցնում է իր հենասյուները՝ անվտանգությունը, օրենքի գերակայությունը, ազգային արժեհամակարգը։ Եվ մենք գիտենք՝ ինչ է պետք, որպեսզի Հայաստանը նորից կանգնի ամուր ոտքերի վրա։
«Հայաստան» դաշինքը ընտրություն է՝
ուժեղ պետության
փորձառու կառավարման
անվտանգ և կանխատեսելի ապագայի օգտին
Սա ընտրություն է հանուն Հայաստանի, որտեղ
քաղաքացին պաշտպանված է,
պետությունն ունի հստակ ուղղություն,
իսկ վաղվա օրը՝ վստահություն։
Եթե դու էլ ես ուզում ապրել ուժեղ ու արժանապատիվ Հայաստանում,
քո ձայնը տուր «Հայաստան» դաշինքին»։



