Սա միջամտություն էր իմ գործունեությանը. դատավ...

Ինչպես երեք ամիս առաջ, այսօր էլ նույն կարծիքին եմ և պնդում եմ, որ սա ուղղակի միջամտություն էր դատավորի իմ գործունեությանը: Ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավոր Բորիս Բախշիյանը:

«Այն, ինչ արտահայտել եմ երեք ամիս առաջ, և այն, ինչ ներկայացրել են հիմանավորումներով իմ պաշտպանները, որևէ բան չի փոխվել, այն կարծիքին ենք, ինչի մասին խոսել ենք:

Ես իմ կայացրած դատական ակտն արդարացի է, օրինական է և հիմնավոր: Այն, ինչ ես մտածել եմ, շարադրել եմ այդ դատական ակտի մեջ, հետևաբար կարծում եմ, որ դա օրինական էր, հիմնավոր և արդարացի: Ուղղակի նոր եմ դուրս եկել, դեռևս շատ անելիքներ ունենք»:

Ավելին՝ տեսանյութով: