Սա Էրիկ Ալեքսանյանին ճնշելու միջոց էր, նրան չ...

Էրիկ Ալեքսանյանը պաշտպանության կարիք չունի, քանի որ իմ ճանաչած ամենապրոֆեսիոնալ մասնագետն է և չկա մեղադրանք, որից կարելի է կամ արժե պաշտպանվել: Այս մասին Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Էրիկ Ալեքսանյանը համեստ գտնվեց և չխոսեց այսօր շատ բարձր պաշտոն զբաղեցնող անձանցից մեկի հորդորների՝ Արուսյակ Ալեքսանյանի դեմ ցուցմունք տալու և դրա դիմաց ազատություն ստանալու մասին: Փաստը մեկն է՝ Արուսյակ Ալեքսանյանն իր որևէ լիազորություն չի չարաշահել, թույլ չի տվել իրավախախտում, որին կարող էր օժանդակել Էրիկ Ալեքսանյանը և դա կհմարվեր իրավաչափ: Սա Էրիկ Ալեքսանյանին ճնշելու միջոց էր, քանի որ այդ օրերին ծայրահեղ հնչեղ և քաղաքական զգայունություն ունեցող գործերով մեկը մյուսի հետևից ազատ արձակվեցին կարևոր դերակատարներ, որոնք իշխանության համար նախընտրելի էին, որ մնային անազատության մեջ և, փաստացի, Պարոն Ալեքսանյանին չներվեց իր իսկ հաջողությունները»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: