Սա անձնական հարց է ինձ և միլիոնավոր հայերի հա...

Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության դրվելիք «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևին:

«Այսօր Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Սա անձնական հարց է ինձ և միլիոնավոր հայերի համար, որոնք Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներն են»,-գրել է Քիմ Քարդաշյանը: