
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահպանելու համար պատրաստ է առևտրի առարկա դարձնել Հայաստանի անգամ աստրատեգիական շահը։
Հենց իշխանության պահպանման տեսանկյունից է նա քննարկման առարկա դարձրել Սյունիքով հնարավոր անցնող ճանապարհը, որը որպես առևտրի առարկա հանել է միջազգային մակարդակի։ Այսպես կոչված «միջանցքի» հարցը Փաշինյանը քննարկում է Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Տպավորություն է, որ դեռ իր առաջարկի դիմաց հստակ երաշխիքներ չի ստացել, և սա է պատճառը, որ քննարկումները շարունակվում են։
Հուլիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն։
Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Սյունիքով անցնելիք ճանապարհի հարցը Փաշինյանը փորձել է առևտրի առարկա դարձնել նաև ՌԴ-ում։ Ըստ կառավարության մեր աղբյուրների՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձել է ռուսական կողմի հետ քննարկում սկսել՝ ակնկալելով դրա դիմաց նրանցից ստանալ խոստում, որ կչեզոքացնեն այն ուժերին, որոնց ինքը համարում է պրոռուսական։ Փաշինյանի առևտրի փորձերն անհաջող են անցել, և ռուսները, կոպիտ ասած, նրան «послать» են արել։ Նրանք հայտարարել են, որ ազդեցություն չունեն Փաշինյանին անհանգստացնող ուժերի վրա, իսկ ճանապարհի մասով ինքը ազատ է անել այն ինչ կամենա, բայց պետք է հաշվի առնի հնարավոր հետևանքները։
Հենց այս խոսակցությունն է ստիպել նրան Երևան վերադառնալուն պես պահանջել թիմակիցներից, որ շատ գազ չտան ռուսների կողմ և մեղմ քննադատեն Հայաստանի դաշնակից երկրին։