Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ 5 միլիոն ՀՀ դրա...

Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ 5 միլիոն ՀՀ դրամ գրավ է կիրառվել։  Այս մասին հայտնում է Բաղդասարյանի փաստաբան Հրանտ Անանյանը։

Հիշեցնենք, որ Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):