
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости -ն ։ «Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է, որ Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը մինչեւ տարեվերջ անցկացվի Ռուսաստանում:
Նա նաև նշել է, որ եթե այդ հանդիպման վերաբերյալ ինչ-որ ըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացվի։