ԱՄՆ-ը փորձում Է փոփոխված ԳՀՀԾ-ն նոր պայմանավորվածության առարկա դարձնել, ՌԴ-ն պաշտպանում Է Իրանի դիրքորոշումն այն մասին, որ միջուկային գործարքը պետք Է վերականգնվի սկզբնական տեսքով: Այդ մասին, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը:
Այդ պլանը պետք Է վերականգնվի բացառապես այն տեսքով, ինչ տեսքով, որ դրան հավանություն Է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ առանց որեւԷ բացառությունների: Խոսքն այժմ ճիշտ այն մասին Է, որ ամերիկացիները փորձում են ձեւափոխված պլանը նոր պայմանավորվածության առարկա դարձնել, իսկ իրանցիները պնդում են, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես որ դրան հավանություն Էր տրվել 2015 թվականին: Ես կարծում եմ, որ Իրանի դիրքորոշումը միանգամայն իրավազոր Է»,-ասել Է նա Կամբոջայում կայացած մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել Է, որ ամերիկացիները դուրս են եկել պլանից, որին ավելի վաղ հենց իրենք են հավանություն տվել, եւ, քանի որ Վաշինգտոնն այն փորձել Է խորտակել, ԱՄՆ-ը պետք Է վերադառնա սկզբնական պայմանավորվածություններին: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:
Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Վիեննայում բանակցություններ են անցկացվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ-ի) վերականգնման եւ Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ. 2021 թվականի դեկտեմբերի 27-ին մեկնարկել Է ութերորդ փուլը:
Դեռ 2021 թվականի դեկտեմբերին յոթերորդ փուլի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել Է նաեւ Իրանի դիրքորոշումները:
Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քյանիի խոսքով, բանակցություններն անցնում են հաջողությամբ, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն առաջընթացը որակել Է որպես աննշան եւ Թեհրանին կոչ Է արել հարցին վերաբերվել լրջորեն: Մարտի վերջին կողմերի` իրենց մայրաքաղաքներ վերադառնալով՝ բանակցությունները դադարեցվեցին: Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում Է ամերիկյան վարչակազմին: ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններին վերջին փուլը Դոհայում անցկացվել Է հունիսի 29-30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: