
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով միջազգային քննարկումների համանախագահ, Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շփեթի (Շվեյցարիա), ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչ Հայլու Մամոյի և տվյալ ձևաչափում ԵՄ ներկայացուցչի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը։
«Այս տարվա նոյեմբերին նախատեսված հաջորդ փուլի նախապատրաստման համատեքստում տեղի է ունեցել Քննարկումների օրակարգի գործնական խնդիրների բովանդակալից քննարկում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ «ռուսական կողմն ընդգծել է Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության համար կայուն անվտանգության ապահովման հետ կապված առաջնահերթ ոլորտներում ջանքերի ակտիվացման և այդ պետությունների և Վրաստանի միջև ուժի չկիրառման վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի մշակման անհրաժեշտությունը»։