Ռուսաստանը դատապարտում է Իրանի բարձրագույն ղե...

Ռուսաստանը դատապարտում է Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների սպանությունը։ Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով նախօրեին Իրանի  Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը։

«Մենք, անկասկած, խստորեն դատապարտում ենք ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս հասցնելուն կամ առավել ևս սպանությանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունները», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Լարիջանին զոհվել էր մարտի 17-ին ամերիկա-իսրայելական ուժերի հարձակման հետևանքով։ Նա Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ի սպանությունից ի վեր։