Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ գործողությու...

Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի զորավարժություններն ունեն ակնհայտ հակառուսական ուղղվածություն, ավելանում է սադրանքների թիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Դաշինքի զորքերի վերապատրաստման գործողություններն իրականացվում են հստակ հակառուսական ուղղվածությամբ, որում ավելի ու ավելի են ներգրավվում դաշինքի կազմում չգտնվող երկրներ: Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ գործողությունների աճ կա»,- ասաց Գերասիմովը արտասահմանյան կցորդների համար տված ճեպազրույցում: Բացի այդ, նա մանրամասնել է, որ ԱՄՆ ռազմավարական ավիացիայի թռիչքների քանակը ևս շատացել է: Միևնույն ժամանակ, Գերասիմովն ուշադրություն է հրավիրել «ռուսական սահմանների մոտ սադրիչ գործողությունների ակտիվացման վրա»: