Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայիբովը ՌԴ սպորտի նախարարության և Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Միխայիլ Դեգտյարևին հրավիրել է մասնակցելու ԱՊՀ երկրների խաղերին, որոնք կանցկացվեն Բաքվում։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Դեգտյարևը, փոխանցում է «TASS»-ը։
«Միջազգային ձևաչափերը զարգանում են միջպետական ձևաչափով։ Մեր պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Բաքու, որտեղ կանցկացվեն ԱՊՀ երկրների խաղերը։ Ադրբեջանի սպորտի նախարար պարոն Գայիբովն անձամբ ինձ էլ է հրավիրել, բայց իմ այցի վերաբերյալ ես առանձին որոշում կկայացնեմ», - ասել է Դեգտյարևը։
ԱՊՀ երկրների III խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը։



