Ռուսաստանի կողմից շուտով կլինեն ավելի կոշտ հա...

«Ռուսների պարագայում մենք շատ հետաքրքիր իրավիճակի ենք ականատես, այսինքն՝  սպասվում էր, որ  նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պատանդի կարգավիճակում կհայտնվի այն  անձը,  որը Հայաստանի անունից ստորագրել էր այդ փաստաթուղթը և  գերտերության հավակնություն ունեցող Ռուսատսանը կփորձի հնարավորինս իր մատերի վրա խաղացնել ՀՀ վարչապետին, մինչդեռ, տվյալ պարագայում մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ Փաշինյանը փորձում է մանիպուլյացիաներով , երբեմն շանտաժով կորզել մաքսիմումը «,-այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝  «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

«Ռուսները փորձում են հնարավորինս մեղմ արձագանքել Հայաստանի իշխանության չարաճճիություններին , բայց դա չի նշանակում, որ ինչ-ինչ գործիքակազմեր չի օգտագործվելու։ Շատ շուտտով  կլինեն ավելի կոշտ հայտարարություներ, որոնցով բալանսի կբերվեն Հայաստանի արտաքին քաղաքական եկտորները»,-ասաց քաղտեխնոլոգը։

Մանրամասն՝ տեսանյութում։