Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու...

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու կամ փչացնելու մտադրություն չունենք:

Այս մասին Տալլինում Էստոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ամբողջապես դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց: 

«Մենք ուզում ենք ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ, մենք ուզում ենք մեր հարաբերությունները կարգավորել մեր տարածաշրջանի երկրների հետ: Մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ:

Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն կա, մենք շնորհակալ ենք Եվրամիությանը դրա համար: Մենք վիզաների ազատականացման գործընթաց ենք սկսել: Առհասարակ մենք որդեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով, որ Ռուսաստանի հետ  հարաբերությունները լարելու կամ խզելու մտադրություն Հայաստանը չունի: