
Սեպտեմբերի 26-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները՝ Սերգեյ Լավրովն ու Դավիթ Զալկալիանին: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպումը կազմակերպվել էր Շվեյցարիայի օժանդակությամբ: Շվեյցարիան Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ներկայացնում է Վրաստանում՝ Ռուսաստանի, Ռուսաստանում՝ Վրաստանի շահերը:
Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցերը: Մտքեր են փոխանակվել նաև կապված տարածաշրջանային անվտանգության խնդրի հետ: