Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարն...

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները», - ասվում է զեկույցում։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման հետ կապված»։