Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները տնտ...

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսության մեջ շատ լավ են զարգանում, ՇՀԿ գագաթնաժողովում ակտիվ շփումներ են եղել գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Տնտեսական ոլորտում հարաբերությունները շատ լավ են զարգանում։ Մենք մշտապես կապի մեջ ենք, այդ թվում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ակտիվորեն շփվել ենք գործընկերների հետ։

Այդ պատճառով Ադրբեջանի հետ տնտեսական առումով հարաբերությունները նորմալ են զարգանում, ինչպես և ծրագրել էին»,-ասել է Օվերչուկը։