Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մեկնաբա...

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ:

«Մենք կիսում ենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը խիստ հստակ նկարագրել է այս տգեղ արարքը՝ կապված հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի հուշարձանի հետ: Ենթադրում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն պատմական խորն արմատներ», - ասվում է հաղորդագրության մեջ: