
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ընթանում է քաղաքական և դիվանագիտական երկխոսություն, որը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս», – ասել է նա Բիշքեկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։