Ռուսական շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակ...

ԵԱՏՄ-ի և ռուսաստանի շուկայի հետ կապված այսօրվա իրավիճակը շատերը ճգնաժամ են համարում, իսկ ես համարում եմ հնարավորություն։ Այս մասին հուլիսի 30-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մատնանշել է նորմատիվային գյուղատնտեսական հողերում բարձր արժեք ունեցող մշակաբույսեր աճեցնելու անհրաժեշտությունը։

Փաշինյանը հավելել է, որ իշխանությունները մշտապես տնտեսավարող սուբյեկտներին ազդակներ են ուղարկում այն մասին, որ տնտեսական կապերը պետք է դիվերսիֆիկացնել։ «Դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետև գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհը», - նշել է նա։