
Ռուսական «Ռասուլ Գամզատով» սահմանապահ պարեկային նավը ժամանել է Բաքվի նավահանգիստ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, փոխանցում է TASS-ը։
«Սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանի և Ռուսաստանի ափամերձ սահմանապահ ծառայությունների սահմանապահ նավերի փոխադարձ այցի շրջանակներում, Բաքվի նավահանգիստ է ժամանել Ռուսաստանի ԱԴԾ ափամերձ պահպանության «Ռասուլ Գամզատով» սահմանապահ նավը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նշել է, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջև իրականացվող միջոցառումները, ինչպես նաև կարծիքների փոխանակում Կասպից ծովում տիրող օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։ Բացի այդ, Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանապահները ընկերական ֆուտբոլային խաղ կանցկացնեն։